Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում կողոպտիչները զարդերի խանութ են թալանել: Ինչպես հաղորդում է BBC-ն, գողերն իրենց հետ 800 հազար եվրո արժողությամբ ժամացույց են տարել:
Հաղորդվում է, որ չարագործներն ատրճանակով սպառնացել են խանութի աշխատակիցներին:
Նման դեպքերը հազվադեպ չեն Ֆրանսիայում: Հուլիսին զինված տղամարդը Կաննում 103 միլիոն եվրո արժողությամբ թանկարժեք քարեր էր գողացել:











































