Իրանի իշխանություններն ահվազցի արաբ ակտիվիստների ընտանիքներին փոխանցել են հաղորդագրություն այն մասին, որ մի քանի օրվա ընթացքում իրենց հարազատները մահապատժի կենթարկվեն` հաղորդում է Al Aabiya-ն:
Իրանի դատարանն ակտիվիստներին մեղադրել է սրբապղծության և ազգային անվտանգությանը սպառնալու մեջ:
Ակտիվիստներից մեկը բանակից ուղարկված նամակում գրում է, որ երեք տարի շարունակվող կտտանքներից և կալանքի տակ մնալուց հետո մեկ ժամ տևած դատը դատապարտել է իրենց մահապատժի՝ կախաղանի միջոցով: Դատավորը մեղադրյալներին փաստաբան ունենալու իրավունք չի տվել:
Ահվազցի արաբներն իրանցի փոքրամասնություն են, որոնց մեծ մասը շիաներ են:











































