«Բարսելոնա»-ի առաջատար ֆուտբոլիստներից 3-ը` պաշտպան Խերարդ Պիկեն, կիսապաշտպաններ Չավի Էրնանդեսն ու Անդրես Ինյեստան, չեն մասնակցի Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության «Կարտախենա»-ի դեմ հանդիպմանը:
Պիկեն հանգստանալու հնարավորություն է ստացել, իսկ Չավին և Ինյեստան թեթև վնասվածքների պատճառով անհարմարություններ են զգում, ուստի մարզչական շտաբը նրանց չի ընդգրկել թիմի հայտացուցակում:
Պետք է ընդգծել, որ վնասվածքից հետո շարք է վերադարձել պաշտպան Խորդի Ալբան: Մարզիչների որոշմամբ` հանդիպմանը չի մասնակցի հարձակվող Իսաակ Կուենկան:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը «Կարտախենա»-ի հետ կհանդիպի դեկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 01:00-ին:






































