Հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին նիստն ավարտվեց: Նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը աշխատասենյակներում գտնվող պատգամավորներին հրավիրեց դահլիճ:
Սահմանված կարգով՝ յուրաքանչյուր նստաշրջան սկսվում և ավարտվում է ՀՀ պետական օրհներգի կատարմամբ:
Նաղդալյանը պատգամավորներին շնորհակալություն հայտնեց ակտիվ և ներդաշնակ աշխատանքի համար, նաև երախտագիտություն հայտնեց Ազգային ժողովի ողջ անձնակազմին, ինչպես նաև գործադիր իշխանության գործընկերներին և լրագրողական կորպուսի ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքների կատարման համար:








































