Ադրբեջանը հույս ունի, որ մոտակա ժամանակներս ԵԱՀԿ ջանքերը՝ ուղղված հակամարտությունների լուծմանը, հաջող կլինեն: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Կիևում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ:
«Տարածաշրջանային կայունություն չի կարող ձեռք բերվել առանց քաղաքական երկխոսության և հակամարտությունների լուծման, որոնք գոյություն ունեն ԵԱՀԿ տարածությունում»,- ասել է նա:
Մամեդյարովի խոսքերով՝ «Ադրբեջանը հավատում է, որ հիմնական սկզբունքները, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»:
Նա նշել է, որ քաղաքական կամք է անհրաժեշտ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հստակ քայլեր ընդունելու համար: