Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ 14 նոր կարդինալ կնշանակի: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 29-ին: Այդ մասին նա տեղեկացրել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում անցկացվող ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ՝ գրում է life.ru-ն:
«Նրանց ծագումը վկայում է եկեղեցու տիեզերական բնույթի մասին, որ շարունակում է աշխարհի բոլոր մարդկանց ավետել Աստծո նվիրական սիրո մասին»,- ասել է հովվապետը:
Թեկնածուների թվում են տարբեր երկրների հոգևոր գործիչներ՝ Բաղդադի պատրիարք Ռաֆայել Սակոն, Հավատքի վարդապետության ժողովի հոգևոր հովիվ Լուիս Լադարիան, Վատիկանի պետքարտուղարի տեղակալ Ջիովանի Անջելո Բեչուն և այլք:
Նոր կարդինալների նշանակումը, Ֆրանցիսկոս պապի խոսքով, վկայում է Վատիկանի և աշխարհի մյուս եկեղեցիների միջև անխախտ կապի մասին:











































