Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են, փոխանցում է Sonhaber կայքը։
Կայսերիի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքն ասել է, որ վերանորոգվող եկեղեցին դառնալու է 24 ժամ ծառայություն մատուցող յուրահատուկ գրադարան։
Նա նշել է, թե գրադարանը կունենա թե՛ սովորական գրքեր, թե՛ էլեկտրոնային, ինչպես նաև կույրերի համար նախատեսված հատուկ գրքեր։
«Գրադարանը հագեցված է լինելու ամենավերջին տեխնոլոգիական նորարարություններով։ Նախագծի արժեքը մոտ 8 մլն (2 մլն դոլար) լիրա է կազմելու»,-ասել է Կայսերիի քաղաքապետը։










































