Հավայներում Կիլաուեա հրաբխի լավան վնասել է տեղի բնակչին,–հաղորդում է Hawaii News Now հեռուստաալիքը։

Ըստ մարզի պաշտոնական ներկայացուցիչ Ջանեթ Սնայդերի՝ տղամարդը կանգնած է եղել իր պատշգամբում, երբ լավայի շիթերը հասել են նրա ոտքին։ Ներկայացուցչի խոսքերով՝ տղամարդուն լուրջ վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել։

ԶԼՄ–ները նշում են, որ սա առաջին տուժողն է այս հրաբխի ժայթքման արդյունքում։












































