Saturday, 20 06 2026
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը

ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Կարճ ժամանակում ականատես կլինեք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Դա չի նշանակում, որ գնալու ենք ռեպրեսիաների և վրեժխնդրության: Ցանկացած գործ ցանկացած անձի վերաբերյալ լինելու է հրապարակային, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չհարուցի, որ տվյալ անձը պետությունից գումար է գողացել և հաստացել է: Իմ մոտեցումն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում», – ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է:

Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: «Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն»,-ասաց Վանեցյանը՝ խոստանալով բացահայտումները հանրությանը ներկայացնել շուտով:

Վանեցյանը հավելեց, որ ԱԱԾ աշխատանքների շնորհիվ բավականին մեծ գումարներ են վերադարձվելու պետական բյուջե, ինչի հաշվին հնարավոր կլինի այս տարի պետական համակարգում որոշ պարգևավճարներ ապահովել, իսկ հաջորդ տարի արդեն ստվերի լուրջ կրճատման շնորհիվ մուտքերն անհամեմատ կավելանան, որը հնարավորություն կտա բարձրացնելու աշխատավարձերը: «Քաղաքական ղեկավարությունն ուղիներ է փնտրում պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու»,-նշեց ԱԱԾ պետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում