Բրիտանական Globe Education կազմակերպությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բիզնես-դպրոց կբացի: Համապատասխան թույլտվությունն այսօր տրվեց կառավարության նիստի ժամանակ:
«Բրիտանական բիզնես դպրոց Հայաստանում» անվանումը կրող ընկերության բաժնետոմսերի 51%-ը կպատկանի «Globe Education»-ին, 44%-ը՝ տնտեսագիտական համալսարանին իսկ 4%-ը՝ ՀՀ կառավարությանը:
Բիզնես դպրոցը ուսուցում կիրականացնի մագիստրատուրայի կրթական ծրագրով՝ 2 տարի տևողությամբ՝ անգլերեն լեզվով:









































