«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեի կարծիքով` թիմը վատ չի խաղում վերջին հանդիպումներում: Ֆուտբոլիստը նշել է, որ «կապտանռնագույններ»-ը շարունակում են հաղթանակների ձգտել:
«Մենք աստիճանաբար ավելի լավ ենք խաղում: Պարզապես փոքր-ինչ անվստահ ենք գործում: Երբ մրցակիցը գրավում է մեր դարպասը, պետք է կարողանանք ճիշտ արձագանքել: Այս առումով մենք դեռ պետք է կատարելագործվենք:
Օրերս լսեցի, թե ինչպես Ինյեստային հարցրեցին, թե արդյո՞ք մենք լավ ենք աշխատում մարզումների ժամանակ: Այդ հարցը վիրավորեց ինձ: Ընդունում եմ քննադատությունը, երբ այն իրատեսական է լինում»,- ասել է Պիկեն:









































