ԱՄՆ-ի Սենատը մայիսի 17-ին Ջինա Հասփելին հաստատել Է երկրի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում:
Հասփելի թեկնածության օգտին, որին ավելի վաղ Սենատում առաջադրել Էր նախագահ Դոնալդ Թրամփը, կողմ է քվեարկել հարյուր սենատորների մեծամասնությունը:
Հասփելը դարձել Է առաջին կինը, որը գլխավորում է ԿՀՎ-ն: Մինչ այդ նա եղել Է փոխտնօրեն, երբ վարչությունը գլխավորում Էր Մայք Պոմպեոն, նախքան պետքարտուղարի պաշտոնում իր հաստատվելը: Սենատում քննարկումն ընթացել Է Հասփելի հասցեին այն մեղադրանքների ֆոնին, թե նա մասնակից Է 2000-ական թվականների սկզբին ահաբեկչության մեջ կասկածվողներին կտտանքների ենթարկելուն: Սակայն ի վերջո օրենսդիրների մեծամասնությունը նրա գործողությունները խոչընդոտ չի համարել ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար:











































