Կիևում նոյեմբերի 21-ից անցկացվող «Եվրամայդան» ակցիայի մասնակիցները նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին խնդրել են դադարեցնել հացադուլը, որը նա հայտարարել էր նոյեմբերի 25-ին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պահանջով:
«Եկե՛ք խնդրենք Յուլյային դադարեցնել հացադուլը»,-բեմահարթակից եվրաինտեգրման կողմնակիցներին կոչ էր ուղղել «Բատկիվշչինայի» առաջին փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
Ցուցարարները իրենց միաձայն հավանությունն արտահայտել են բղավոցներով:






































