Գլենդելում ձերբակալվել է տեղացի 32-ամյա Միխայիլ Միրզոյանը՝ մարիխուանայի ապօրինի մշակման կասկածանքով: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ձերբակալությունը կատարվել է դեկտեմբերի 3-ի գիշերը՝ այն բանից հետո, երբ ոստիկանները նրա հոր ավտոտնակում հայտնաբերել են մարիխուանայի պլանտացիա: Հաղորդվում է, որ ավտոտնակում աճեցվել են մարիխուանայի մոտ երեք տասնյակ թփեր: Միրզոյանը կալանավորված է:
Գլենդելի ոստիկանության Հակաթմրամիջոցային վարչության ծառայողներն անանուն զանգ էին ստացել ավտոտնակում թմրամիջոցի ապօրինի մշակման մասին և գնացել հետքերով: Ոստիկանները, ժամանելուն պես, զգացել էին ավտոտնակից եկող թարմ մարիխուանայի բույրը: Միրզոյանի հայրը իրավապահներին թույլ էր տվել մտնել ավտոտնակ:









































