«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, և հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի՞ աշխատանքները: Ինչպես հայտնի է, կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը, և ենթադրվում է՝ կառույցի գործունեության դադարեցումը պայմանավորված է քաղաքական վերջին փոփոխություններով:
«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի»:
Ըստ նրա, սա պետության մեջ աշխատող հիմնադրամ է: «Ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:








































