Ուիլոու Սմիթը ցնցել է իր մորը՝ Ջադու Փինքեթ–Սմիթին և տատիկին՝ Ադրիեն Բանֆիլդ–Նորիսին, պատմելով, որ ցանկացել է ինքնասպան լինել։ Ինքնասպանության մասին մտքերն այցելել են նրան բավական վաղ հասակում, երբ նա 10 տարեկան է եղել։ Նրա վրա միանգամից թափված հաջողությունը՝ «Whip My Hair» տեսահոլովակի թողարկումից հետո, նրան ընկճախտի է մատնել։
Այս մասին աղջիկը պատմել է իր մորը տված հարցազրույցում՝ նրա նոր «Red Table Talk» թոք–շոուի ժամանակ, որի հեռարձակումը նախօրեին տեղի է ունեցել Facebook-ում.
https://www.youtube.com/watch?time_continue=16&v=ymKLymvwD2U
«Դա այն բանից հետո եղավ, երբ 2010 թվականին դուրս եկավ «Whip My Hair» երգի տեսահոլովակը։ Պրեմիերայից հետո ես պարզապես դադարեցի երգով զբաղվել։ Բոլորն ուզում էին, որ շրջագայության ավարտին ես ալբոմ ձայնագրեմ։ Ես մտածեցի, որ չեմ պատրաստվում դա անել։ Երբ բոլորը հանգստացան, անդորր տիրեց, և ես վախեցա։ Ես հասկանում էր, որ այլևս ուրիշ ոչնչով չեմ կարողանալու զբաղվել բացի երաժշտությունից, բայց երգել չէի ուզում։ Դա խելահեղ էր, ես դեպրեսիվ երաժշտություն էի լսում և կտրում էի երակներս»։
Այժմ տեսահոլովակն արդեն 234 միլիոն դիտում է հավաքել։ Ջադան ցնցված էր աղջկա խոստովանությունից, չէ որ նա երբեք նման բան չէր էլ կասկածել։
Արցունքն աչքերին Ուիլ Սմիթի կինը հարցրել է. «Ի՞նչ, ե՞րբ է դա եղել։ Դու երակնե՞րդ ես կտրել»։ Կինն ակնհայտորեն պատրաստ չէր լսել այդ ամենը։








































