Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ներկուսակցական «ռազբորկաների» ցանցը

Հայաստանում կրկին տապալվեց կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը հետաձգելու նախաձեռնությունը, որով ընդդիմադիր քաղաքական ուժերը, որ ներկայացված են խորհրդարանում, հանդես էին եկել երկրորդ անգամ: ՀՀԿ-ական մեծամասնությունը, որին բնորոշելն այլևս իմաստ էլ չունի, հերթական անգամ օգտվեց իր բացարձակ մեծամասնություն լինելու հանգամանքից: Այս հարցի կոնտեքստում, ՀՀԿ-ականներն ինչ-որ բաներ են հիշեցնում ԲՀԿ-ականներին և ՀՅԴ-ականներին, վերջիններս էլ իրենց հերթին հակադարձում են ինչ-որ բաներ:

Ակնհայտ է, որ հարցն այստեղ մղվում է ներքաղաքական «ռազբորկայի» հարթություն, իսկ իրական, բուն խնդիրը մնում է դուրս: Քաղաքական ուժերն իրար մեջ հաշիվներ են պարզաբանում, սակայն տասնյակ հազարավոր քաղաքացիների վերաբերող խնդիրը մնում է չլուծված, ինչի արդյունքում հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները իշխանություններին, ըստ էության, նոր տուրք են վճարելու՝ մի քանի տասնյակ տարի հետո հետ ստանալու խոստման դիմաց:

Թե քանի-քանի խոստումներ են տապալել այս իշխանությունները, հաշվելը դժվար է: Փոխարենը հեշտ է կանխատեսել, որ այս խոստումն էլ շատ մեծ հավանականություն ունի տապալվելու, քանի որ այն տվել է ոչ այլ ոք, քան Հայաստանի իշխանությունը՝ այն իշխանությունը, որն իր գործողություններում բացարձակապես հաշվետու չէ իր քաղաքացիներին, որը մեկ գիշերում կարող է ճակատագրական որոշումներ փոխել և այլն:

Ահա այս իշխանությունները նոր տուրք են դնում հասարակության վրա, և այն, որ այս տուրքն, ըստ ձևակերպման, մի քանի տասնյակ տարի հետո վերադառնալու է քաղաքացուն, դեռևս չի նշանակում, որ մարդիկ պետք է ավելի թեթև տանեն այս նոր սոցիալական բեռը: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ եթե հարցը մնա քաղաքական ուժերին, ապա ներքին այս «ռազբորկաների» տրամաբանությամբ նրանցից ոմանք միանգամայն գիտակցված, իսկ ոմանք էլ միգուցե չգիտակցված, հարցը լղոզելու են, ինչին էլ ձգտում է իշխանությունը: Հետևաբար, ներքաղաքական «ռազբորկաների» բեռի տակ չմնալու համար հասարակության այն հատվածը, որի վրա անմիջապես ընկնում է նոր սոցիալական բեռը, պետք է իրադարձությունների զարգացման և գործընթացի ղեկը պահի իր ձեռքերում և անբեկանելի ու հստակ պահանջներ դնի իշխանությունների առաջ՝ բացարձակապես խորամուխ չլինելով ներքաղաքական մեղադրանքների մեջ և չներքաշվելով այդ գործընթացի մեջ:

Այս մասով կարող են լինել գնահատականներ, թե սա «չքաղաքականացնելու» հերթական կոչն է: Բացարձակապես: Քաղաքական հայաստանյան դաշտին որևէ բան չվստահելը դեռևս չի նշանակում չքաղաքականացնել: Քաղաքացիներն իրենք կարող են հարցը պահել քաղաքական մակարդակի վրա: Խնդիրը այստեղ սուբյեկտները չեն, առավել ևս մեծ հարց է, թե Հայաստանում ով է իրական քաղաքական սուբյեկտ այդ բառի ոչ թե կանոնային, այլ բովանդակային իմաստով: Խնդիրը հարցադրումն է, որ անում են սուբյեկտները: Քաղաքականությունը հարցադրման բովանդակությունն է, ոչ թե ներկայացնող սուբյեկտները: Եվ որպեսզի բովանդակությունը կոնկրետ խնդրից չշեղվի՝ դառնալով ներքաղաքական «ռազբորկաներ», շահագրգռված և մտահոգված քաղաքացիները պետք է այն պահեն իրենց ձեռքում, իսկ քաղաքական ուժերը լինեն ընդամենը օժանդակ գործոն՝ ենթակա քաղաքացիներին:

Այս հարցում հետաքրքրական իրավիճակ է՝ առաջին անգամ ակտիվորեն ոտքի են կանգնել ՏՏ ոլորտի աշխատակիցները, որոնք, ըստ էության, պետք է լինեն որակապես այլ մտածողության տեր քաղաքացիներ: Եվ այս խնդիրն, ըստ էության, դառնում է նրանց քաղաքացիական քննության խնդիրը՝ ինչքանով նրանք ունակ կգտնվեն Հայաստանում հասնել կոնկրետ խնդրի լուծմանը՝ որպես առաջին պարագա, և նաև ցույց տալ, թե արդյոք ի վիճակի՞ են լինել քաղաքական նոր ճաշակ ու պահանջարկ ձևավորող սեգմենտներից մեկը երկրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում