ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2014 թվականի առաջնության վիճակահանության մասնակիցների ցուցակը:
Կազմակերպության պաշտոնյաների հետ մեկտեղ 32 թիմերի ճակատագիրը դեկտեմբերին 6-ին կօգնեն որոշել նաև նախկին ֆուտբոլիստները:
Նրանք են` ֆրանսիացի Զինեդին Զիդանը, իտալացի Ֆաբիո Կանավարոն, իսպանացի Ֆերնանդո Հիերոն, բրազիլացի Կաֆուն և գերմանացի Լոտար Մաթեուսը:







































