Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Բարձրագույն դատական խորհրդի անդամները հանդիպել են Վճռաբեկ դատարանի դատավորների հետ

Բարձրագույն դատական խորհրդի անդամները մայիսի 15-ին հանդիպում ունեցան Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական ու վարչական պալատների դատավորների հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրերս Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում հատուկ ուսումնասիրություն է հրապարակվել Հայաստանի արդարադատության համակարգի  անկախության, արհեստավարժության և հաշվետվողականության ամրապնդման առնչությամբ:

Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր  Գագիկ Հարությունյանը, ընդհանուր գծերով ներկայացնելով վերլուծության արդյունքները, հատուկ կանգ առավ տարբեր աստիճանի դատարաններում դատարանի անկախության, անկողմնակալության, խելամիտ ժամկետներում գործի քննության, արդարադատության իրականացման հանդեպ վստահության և մի շարք այլ մտահոգիչ հարցերի վրա, որոնք բոլոր դատարանների առնչությամբ արտացոլված են հիշյալ զեկույցի մեջ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շատ կարևոր համարեց դատավորների մոտ մտայնության փոփոխությունը, բացառապես օրենքի հիման վրա ու իր համոզմունքներից ելնելով դատական ակտի կայացումը, արդարադատական գործընթացի վրա որևէ ներազդեցության բացառումը:

Դատավորներին պարզաբանվեց Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի` «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին»  որոշման կարևորությունը:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև ծրագրի պատասխանատու Նարինե Գասպարյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գևորգ Դանիելյանը, Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, նույն պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, նույն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, դիմելով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին, հատուկ ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի՝ իր երկու բացառիկ կարևոր առաքելությունների լիարժեք իրականացումը, այն է՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառումը, վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները, և սրանց հիման վրա նախադեպերի  ստեղծումը պետք է կարողանա կողմնորոշիչ դեր ունենալ ամբողջ համակարգի համար:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև նման քննարկումների կազմակերպումը տարբեր այլ  ատյանների դատարանների դատավորների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում