Wednesday, 17 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ

Նման Հանրային խորհուրդ մեզ ոչ երեկ է պետք եղել, ոչ այսօր է պետք, ոչ էլ՝ վաղը. Այդ կառույցի գործունեությունն այլևս աննպատակահարմար է

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ այլևս իշխանության են ժողովրդի կողմից վստահություն վայելող մարդիկ, քաղաքական թիմ, կարծիքներ են հնչում, թե որքանով է նպատակահարմար Հանրային խորհրդի հետագա գործունեությունը։

Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը ստեղծվեց 2008-ից հետո և պետք է կատարեր կամուրջի դեր իշխանության և հասարակության տարբեր շերտերի միջև։ Ծառայեր ի նպաստ երկրի ներքաղաքական համերաշխության և քաղաքացիական հասարակության ձևավորմանը` հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի ցանկությունները: Կարևորելով Հանրային խորհրդի դերը երկրի հանրային կյանքում` կատարվեցին անգամ փոփոխություններ ՀՀ Ազգային ժողովի և կառավարության կանոնակարգերում` հնարավորություն տալով Հանրային խորհրդին մասնակցել այդ մարմինների աշխատանքներին և ներկայացնել իր դիրքորոշումը: Սկզբում աշխատավարձ ստանում էր միայն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, իսկ մյուս անդամները հասարակական հիմունքներով էին, սակայն անցած տարի Հանրային խորհրդի գոյությունը ամրագրվեց արդեն սահմանադրորեն։ «Հանրային խորհրդի մասին» օրենքով սահմանվեց, որ ՀԽ-ն ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ և ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Ըստ Սահմանադրության՝ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի գործունեությունը սահմանվում է օրենքով:

Նոր օրենքով Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն լինելու են 15-ը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի քննարկումների ժամանակ Ազգային ժողովում բավական խիստ գնահատականներ հնչեցրած ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի տեսնում Հանրային խորհրդի անհրաժեշտությունը։ «Որքան էլ մեծ լինի իշխանության հանրային վստահության ռեսուրսը, միշտ իշխանությունը իր թիկունքում պետք է զգա հանրության ձայնը։ Այլ բան է, որ Հանրային խորհուրդը, որը գործում է Հայաստանում, ես դա համարել և շարունակում եմ համարել ընդամենը մի քանի թեկուզ հարգարժան մարդկանց պարապ ժամանակը լրացնելու համար ստեղծված կառույց։ Որևէ լուրջ խնդիր Հանրային խորհուրդը մեծ առումով չի լուծել։ Կամ էլ նրա բարձրացրած խնդիրները նախորդ իշխանության համար եղել են ձայն բարբառո անապատի։ Մենք ունեցել ենք այնպիսի տոտալիտար իշխանություն, որը թքած է ունեցել ոչ միայն ժողովրդի վրա, այլև իր իսկ կողմից ստեղծված Հանրային խորհրդի վրա։ Հանրային խորհրդի այս ձևով, այս բովանդակությամբ, այս մտածելակերպով, կարծրացած ստերիոտիպներով ու փոխվելու ոչ ընդունակ մարդկանցով, հետագա գոյությունը աննպատակահարմար է։ Նման Հանրային խորհուրդ մեզ ոչ երեկ է պետք եղել, ոչ այսօր է պետք լինելու, ոչ էլ, վստահաբար, վաղը»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքերով՝ կապ չունի, որ Հանրային խորհրդի գոյությունը օրենսդրորեն է կարգավորվում։ Միշտ էլ հնարավոր է օրենքը փոփոխել։ «Կարծում եմ՝ առաջիկայում մեր խորհրդարանում բազմաթիվ օրենքներ, որոնք մեր իշխանությունը ձևել էր իր վրայով, այս կամ այն անձի քիմքին հաճո, կոնկրետ անձանց համար, այդպիսի օրենքները լրջագույնս պետք է վերանայվեն»,- ասաց տիկին Զոհրաբյանը։

Հանրային խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Վազգեն Սաֆարյանը, մինչդեռ, համարում է, որ, անկախ իշխանության փոփոխությունից, Հանրային խորհրդի գործունեության անհրաժեշտությունը միշտ կա։ «Հանրային խորհրդի անհրաժեշտությունը Սահմանադրությամբ ամրագրված է։ Կարծում եմ, շատ-շատ հարցեր կան, որ Հանրային խորհուրդը պետք է բարձրաձայնի, դիմի կառավարությանը, քննարկի։ Վերջին հաշվով, կառավարություն-ժողովուրդ հասկացությունը միանշանակ չէ։ Հասարակական կարծիք ձևավորելու անհրաժեշտություն կա, այդ կարծիքը իշխանություններին մատուցելու խնդիր կա։ Մինչև հիմա Հանրային խորհուրդը հենց այս հարցերն էր քննարկում։ Մենք համաներման մասին հարց ենք քննարկել, տարբեր այլ հարցեր։ Դրանից բացի՝ ժողովուրդը բազմաթիվ հարցերով դիմում է ուղիղ մեզ, մենք դրա հետ կապված քննարկում ենք կազմակերպում ու դիմում կառավարությանը դրա հետ կապված»,- ասաց Սաֆարյանը։

Մեր դիտարկմանը, հիմա, երբ կա ժողովրդի կողմից վստահություն վայելող իշխանություն, անհրաժեշտություն կա՞ միջնորդական առաքելություն իրականացնել ժողովրդի ու իշխանության միջև, Սաֆարյանը պատասխանեց. «Միշտ էլ դրա անհրաժեշտությունը կա։ Հասարակությանը հուզող հարցերը ոչ բոլորը հնարավոր է անմիջապես քննարկել կառավարությունում։ Կա հարցերի շրջանակ, որը պետք է հանրությունը իր ուժերով քննարկի, նոր ներկայացնի կառավարությանը։ Որքան էլ նոր կառավարությունը հայտարարի, որ բաց է, ժողովրդի տրամադրության տակ է, միշտ էլ կան հարցեր, որոնք անհրաժեշտ կլինի քննարկել Հանրային խորհրդի ձևաչափով, մասնագետների կողմից»։ Սաֆարյանը հավելեց նաև, որ ելնելով մարդկանց նամակներից, հեռախոսազանգերից, Հանրային խորհուրդը մեծ վստահություն է վայելում այսօր ժողովրդի կողմից և շատ անելիք ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում