Մեծ Բրիտանիայում հայտնի է դարձել գրականության մեջ «վատագույն սեքսի նկարագրություն» (Bad Sex Award) մրցանակի դափնեկրի անունը: 2013թ. մրցանակակիր է դարձել ամերիկացի գրող Մանիլ Սուրին իր The City of Devi («Դևիի քաղաքը») վեպի համար: Այս մասին նշված է մրցանակը շնորհող Literary Review ամսագրի կայքում:
Գրքի իրադարձությունները տեղի են ունենում դատարկված Մումբայում: Գրքում տրված է ամուսնական զույգի ու միասեռական մուսուլմանի սեքսի նկարագրությունը: Սեքսի նկարագրությունը մասնավորապես ներառել է հետևյալ արտահայտությունը. «Մենք սլանում ենք, ինչպես սուպերհերոսները աստղերի ու արեգակնային համակարգերի մոտով, մենք սուզվում ենք ատոմային միջուկների մեջ»:
«Հաղթողի» անունը հայտնի է դարձել դեկտեմբերի 3-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակը գրքի հեղինակին հանձնել էր Ջոան Քոլինզը:
The City of Devi-ը Մանիլա Սուրիի երրորդ գիրքն է:






































