Fanclubs CUP ֆուտզալի սիրողական ամենամյա մրցաշարը նոր չեմպիոն ունի: 2018 մրցաշրջանի խաղարկությունն ավարտվեց «Յուվենտուսի» հաղթանակով:
Փլեյ-օֆֆ փուլում պայքարից «Վարդարին», «Սպարտակ Մոսկվային» ու «Արսենալին» դուրս թողած «Յուվենտուսը» եզրափակիչում հանդիպեց «Ռոյալ Լեոպարդսին», որը նույնպես հաջող մրցաշրջան անցկացրեց ու պայքարից կարողացավ դուրս թողնել «Ռոմային», «Լաս Պալմասին» ու «Բավարիային»:
Լարված ու դիտարժան խաղում երկու թիմերն էլ բարձր որակներ ու հաղթելու կամք դրսևորեցին, սակայն հաջողությունն այս անգամ ժպտաց իտալական թիմի երկրպագուներին: Նախորդ տարվա ֆինալիստը հաղթեց 3-2 հաշվով:
Որպես գլխավոր մրցանակ՝ «Յուվենտուսը», ինչպես նաև մրցաշարի ընթացքում լավ խաղով աչքի ընկած մի քանի խաղացողներ՝ այլ թիմերից, ստացան Վրաստանում կայանալիք մրցաշարի մասնակցության ուղեգրեր:











































