Վրաստանի նոր իշխանությունների խնդիրը եվրոպական պետություն կառուցելն է: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաժողովի ժամանակ, որը նվիրված է մարդու իրավունքների պաշտպանության հարցում կառավարության ծրագրերին:
Ղարիբաշվիլիի խոսքերով՝ վերջին տարին եղել է Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման տարի:
«Մեր խնդիրն է կառուցել եվրոպական պետություն, ինչն առաջին հերթին ենթադրում է բարձր աստիճանի ժողովրդավարություն և մարդու իրավունքների համապատասխան պաշտպանություն»,- հայտարարել է վարչապետը:
Ղարիբաշվիլին նաև շնորհավորել է Վրաստանի բնակչությանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ և նշել է, որ դա պատմական քայլ էր Վրաստանի համար:










































