Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Հզորացվում են արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունները ՀԱՊԿ շրջանակներում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Երևանում մայիսի 15-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում անցկացվող ուսումնամեթոդական հավաքը: Թեման է՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների աղետների կանխման և արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերում լիազոր մարմինների ստորաբաժանումների կառավարումը՝ նպատակային խնդիրները լուծելու համար»: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքին մասնակցում են պատվիրակներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարություններից և ՀԱՊԿ քարտուղարությունից:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը վերահաստատեց ԱԻ նախարարության հանձնառությունը՝ ակտիվ մասնակցություն ունենալ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունների շարունակական զարգացման և կատարելագործման գործում: Հրաչյա Ռոստոմյանը կարևորեց նմանատիպ հավաքների անցկացումը Հայաստանում, և հավաքի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, կազմակերպության գլխավոր քարտուղարի և անձամբ իր անունից, ողջունեց հավաքի մասնակիցներին՝ ընդգծելով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ՝ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շարունակական կատարելագործման և զարգացման կարևորությունը:

Ուսումնամեթոդական հավաքի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման լիազոր մարմինների հատուկ ու մարտական պատրաստվածության կատարելագործման, ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ համակարգի կարողություններին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ շրջանակներում անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների վերապատրաստման հետ կապված խնդիրներին:

Օրակարգային քննարկումներից հետո հավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՀՀ Կոտայքի մարզ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն: Շրջայց կատարելով կենտրոնի տարածքում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները ծանոթացան Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը:

ՀԱՊԿ պատվիրակները ներկա եղան նաև «Անտառային հրդեհի մարում» թեմայով ցուցադրական վարժանքին, որին ներգրավված էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Վարժանքի մասին ամբողջ տեղեկատվությունն իրական ժամանակում փոխանցվեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններին, միաժամանակ՝ նույն նպատակով կապ հաստատվեց նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում