Վաշինգտոնում Կապիտոլիումում վառել են սուրբծննդյան եղևնու լույսերը, հայտնում է ITAR-TASS-ը:
Արարողությանը մասնակցել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները: 27-մետրանոց եղևնին Վաշինգտոն էր տարվել նահանգի ազգային պարկից:
Նշվում է, որ դա ամբողջ պատմության մեջ երկրորդ ամենաբարձր եղևնին է՝ զարդարված երեխաների պատրաստած խաղալիքներով:









































