Sunday, 21 06 2026
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է

Վարչապետին մեծ փորձություն է սպասվում և պիտի շատ ուշադիր լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը

Պարոն Պեպանյան, ինչպե՞ս եք գնահատում նախարարների նշանակումները։ Որքանո՞վ էին անակնկալ այս նշանակումները։ Հանրությունը հատկապես ոստիկանապետի նշանակումից հետո բուռն արձագանքեց։

-Տարիներ շարունակ հրապարակայնորեն ներկայացնում եմ այն շարժման ուրվագիծը, որն անշրջելի վերափոխումներ կբերի մեր երկրին։ Այդ շարժման առաջնորդները պիտի գիտակցեն, որ մեր դժվարությունների հիմնական պատճառը պատմական հանգամանքներով ձևավորված մեր ժողովրդի մտածողությունն է և հարկավոր է արմատապես վերափոխել այն։ Հաջորդ կարևոր պայմանը հետևյալն է՝ շարժումը մինչև իշխանության գալը պիտի հասցնի վերափոխել, նոր համակարգի կրող դարձնել անհրաժեշտ և բավարար թվով մարդկանց, ովքեր կլինեն նոր իշխանությունների հենարանը իշխանափոխությունից հետո։ Մյուս կարևոր հանգամանքն արդեն առնչվում է ձեր հարցին՝ նախքան իշխանության գալը ցանկալի է, որ շարժումն անցնի ինքնակազմակերպման փուլ, իր ներսում ստեղծի բաժիններ, փորձարկի իր անդամներին, վեր հանի ղեկավարման հմտություն ունեցողներին, ձևավորի ղեկավարման խմբեր ըստ ոլորտների։ Այս պայմանների բավարարման դեպքում մեծանում է իշխանության անցնելուց հետո արագ հաջողության հասնելու հավանականությունը։
Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մերձավոր շրջապատում կան վերն ասվածը՝ գիտակցողներ, իսկ թե ո՞ր չափով է նրանց հաջողվել այս խնդիրները լուծել, չեմ կարող ասել՝ այս պահին բավարար տեղեկություններ չունենալու պատճառով։ Հաշվի առնենք նաև, որ ներկա կառավարությունը կոալիցիոն է, ամբողջությամբ շարժմանը չէ։

-Երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել վարչապետ, Դուք նշում էիք, որ եթե վարչապետ առաջարկեն Ձեզ, կհրաժարվեք, որովհետև լուծման քայլերի համակարգ չկա։ Այսօր այդ համակարգն արդյո՞ք ուրվագծվում է։

– Ես ներկայացրել էի այն հիմնական դժվարությունը, որին բախվում են մեր վարչապետները։ Վարչապետի գործիքները նախարարություններն են, իսկ մեր ունեցածը հիմնականում հականախարարություններ են՝ այդ կառույցներն իրենց գործառույթները կատարելու փոխարեն հիմնականում հակառակն են անում։ Այդ կառույցների մտածողությունն է պետք փոխել, իսկ դա դյուրին գործ չէ։ Ինքս ունեմ այդ ասպարեզում փորձառություն և տեղյակ եմ խնդրին ներսից։ Ինձ հայտնի չէ՝ արդյոք վարչապետն ունի՞ այդ քայլերի համակարգը, բայց կրկնում եմ, որ իրեն մի մեծ փորձություն է սպասվում և պիտի շատ ուշադիր լինի, որպեսզի ստացվի այդ վերափոխումը։ Օրերս առաջարկ էի արել այդ խնդրի լուծման հետ կապված՝ վարչապետի հանձնարարականով ստեղծվում են նախարարություններին կից հասարակական խորհուրդներ՝ կազմված նախարարությունների, ոլորտի ՀԿ-ների, գիտական շրջանակների ներկայացուցիչներից, որոնք պարբերաբար լսում են նախարարների հաշվետվությունները, մոնիթորինգ են անցկացնում նախարարություններում ՝ պարզելու համար իրավիճակը, մարդկանց տրամադրությունները, և առաջարկ են ներկայացնում վարչապետին։ Նաև կառաջարկեի վարչապետը ստեղծեր խորհրդականների ինստիտուտ, որի անդամները կվերահսկեին նախարարությունների գործունեությունը և կբացառեին հնի վերադարձը։

2014-ին ասում էիք, որ մեզ ընդամենը մնում է մի թել (գաղափար) գտնել ու մի արհեստավոր (առաջնորդ), որը մարգարիտները (ժողովրդին) ի մի բերելով՝ հրաշք կգործի՝ մեր ազգը վերականգնելով։ Ըստ Ձեզ՝ հիմա արհեստավորը և գաղափարը գտնվա՞ծ են արդյոք։

– Այն, որ գաղափարը գտնվելու է, և հայկական հրաշք է լինելու, ես որևէ կասկած չունեմ։ Դեռ կառավարության ծրագիր չի ներկայացվել, դեռ վերջնականորեն չի ներկայացվել և, կարծում եմ, ժամանակը ինքը կտա ձեր հարցի պատասխանը։ Բայց և նկատելի է, որ լավ նախադրյալներ են ստեղծվում դրա համար։ Եթե մեր էպոսով առաջնորդվենք, ապա կարծում եմ, հիմա ցորենի, գարու չափերի փոխման, հողի ամրացման շրջանն է։ Իսկ դա գերկարևոր գործ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում