Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, որ դեռահասության տարիներին աշխատել է Արգենտինայի գիշերային ակումբներից մեկում՝ որպես դռնապան: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նա նաև պատմել է, որ գումար է աշխատել հավաքարարություն անելով ու փորձեր է անցկացրել քիմիական լաբորատորիայում:
Հռոմի պապը նշել է, որ այդ ամենն արել է շատ առաջ այն բանից, երբ իր մեջ զգացել է մարդկանց դեպի եկեղեցի դարձի բերելու կարողություն:












































