Ամերիկյան ամենահայտնի շաբաթաթերթերից մեկը՝ Newsweek-ը, մտադիր է վերսկսել տպագիր տարբերակի թողարկումը, հայտնում է New York Times թերթը:
Այս տարվա սկզբից պարբերականը դադարեցրել էր թղթային տարբերակի թողարկումը և անցել օնլայն թողարկման:
New York Times-ին տված հարցազրույցում ամսագրի գլխավոր խմբագիր Ջիմ Իմպոկոն ասել է, որ ծրագրվում է տպագիր տարբերակի 64-էջանոց թողարկումը վերսկսել եկող տարվա հունվարին կամ փետրվարին: Պարբերականը հույս ունի թողարկման վերսկսումից հետո մեկ տարվա ընթացքում տպաքանակը ավելացնել մինչև 100 000 օրինակ:









































