Սիրիայի կառավարությունը անհրաժեշտ չի համարում, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները մասնակցեն սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովին: Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին:
««Ժնև-2»-ում Սաուդյան Արաբիայի մասնակցությունը ոչ մի բանով չի արդարացվում: Մենք չենք ցանկանում, որպեսզի Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին հրավիրեն այս համաժողովին»,- ասել է նախարարը:
Ակնկալվում է, որ համաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին:
Նշենք, որ Սիրիայի կառավարությունը Սաուդյան Արաբիային բազմիցս մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք գործում են Սիրիայի տարածքում:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին չի բացառել ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Իրանի մասնակցությունը համաժողովին:








































