Բրազիլիայում կայացել է ֆուտբոլի աշխարհի 2014թվականի առաջնության պաշտոնական գնդակի շնորհանդեսը: Brazuca անվանումը կրող գնդակը կօգտագործվի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերում, հաղորդում է BBC-ն:
Նոր գնդակի դիզայնը երկար ժամանակ գաղտնի է պահվել: Գնդակի անվանումն ընտրվել է երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում:
Բացի այդ, կազմակերպիչները կանցկացնեն ակցիա: Դեկտեմբերի 3-ին Բրազիլիայի՝ աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներում ծնված բոլոր երեխաները կստանան Brazuca գնդակներ:










































