Բելգիայի արևմուտքում՝ ավտոմայրուղիներից մեկի վրա, միմյանց են բախվել առնվազն 100 ավտոմեքենաներ: Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել ավելի քան 50 մարդ: Տուժածներից 5-ը ծանր վիճակով հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Տուժածների ջարդված մեքենաները դուրս բերելու համար փրկարարները ստիպված են եղել ձեռքով մասնատել մետաղը. գործողությունը տևել է մոտ 3 ժամ:
Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները: Վարորդները նշում են, որ վթարի պատճառը թանձր մառախուղն էր: Տեսանելիությունը ճանապարհներին եղել է գրեթե զրոյական, իսկ նրանք չեն հասցրել արգելակել:







































