Լեհաստանի սեյմն օրենք է ընդունել, որի համաձայն՝ 20 տոկոսով կնվազցվի երկրի խորհրդարանի վերին և ստորին պալատների պատգամավորների աշխատավարձը։ Ըստ օրենքի՝ պատգամավորի կամ սենատորի աշխատավարձը կհամապատասխանի փոխնախարարի դրույքի 80 տոկոսին։
Որոշմանը կողմ է քվեարկել 240 պատգամավոր, դեմ՝ երկուսը, ևս հինգը ձեռնպահ է մնացել։
Բացի այդ, 213 ընդդիմադիր խորհրդարանականներ չեն քվեարկել սեփական աշխատավարձը նվազեցնելու օգտին՝ քննադատելով նախաձեռնությունը՝ որպես բյուջեի համալրման աղբյուր։










































