Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ոչ մի կասկած չունի, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ըստ Իսպանիայի հավաքականի խաղացողի խոսքերի` միայն Քրիշտիանու Ռոնալդուն է առաջ մյուս բոլորից և մադրիդյան ակումբի խաղացողներին հույս ներշնչում մրցաշարերում հաղթելու համար:
«Կա միայն մեկ ֆուտբոլիստ, ով գերազանցում է մնացած բոլորին: Նա գտնվում է փայլուն մարզավիճակում և արժանի է իր հասցեին ուղղվող բոլոր գովեստի խոսքերին:
Ես խոսում եմ Քրիշտիանու Ռոնալդուի մասին: Կարծում եմ, որ այդ հաշվով չի կարող որևէ կասկած լինել: Նա դա ապացուցում է յուրաքանչյուր խաղում: Եվ «Ռեալ»-ի համար էլ դա շատ լավ է: Նրա շնորհիվ մենք հավատում ենք նրան, որ մի քանի ամիս անց կկարողանանք հասնել այս մրցաշրջանի մեր բոլոր նպատակներին»,- ասել է Կասիլյասը:










































