Բելգիայի հյուսիս-արևմուտքում մառախուղի պատճառով իրար են բախվել մոտ 50 ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, նախնական տեղեկություններով ՝ 2 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
Որոշ ուղևորներ դեռևս մեքենաերի մեջ են, տուժածների թիվը ճշտվում է:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բելգիայի և Ֆրանսիայի սահմանագծին՝ Զոննեբեկ քաղաքի մոտակայքում:
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել, մասնավորապես թանձր մառախուղը:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ ու Կարմիր խաչի աշխատակիցներ:











































