Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Մեզ նոր կուռքեր պետք չեն, պետք են ռեալ փոփոխություններ»․ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ նոր իշխանության հետ

«Մենք համաժողովրդական շարժման մաս ենք կազմել առանց որևէ նախապայմանի, որովհետև մենք մեր ժողովրդի հետ  նախապայմանի ոճով չենք խոսում․ ինչ կլինի հետո՝ պարզ կլինի առաջիկա օրերին, բայց մենք պատրաստ ենք աջակցել և այդ աջակցությունը կարող է լինել տարբեր կերպ։ Բնականաբար, կլինեն բանակցություններ և այդ բանակցությունների ընթացքում կորոշվի հետագա համագործակցության ձևաչափը, իսկ այս պահի դրությամբ՝ ես որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել՝ մինչև չլինեն այդ բանակցությունները։ Կարծում եմ, որ այդ  բանակցությունները պետք է լինեն ոչ թե անձերի շուրջ, այլ ՝ սկզբունքների շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս  են  պատկերացնում  հետագա համագործակցությունը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ձևավորվելիք նոր կառավարության հետ։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց նաև․ «Եթե չպետք է լինի իշխանության բովանդակության փոփոխություն, այլ պետք է միայն անձերի, խմբավորումների փոփոխություն լինի, ապա չի բացառվում, որ 6 ամիս կամ մեկ տարի հետո՝ կանգնած լինենք մի այնպիսի խնդրի առջև, որ ստիպված կլինենք ասել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Փոփոխություններ պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզանից և մեր երկրում արժեքային մտածողության փոփոխություն պետք է տեղի ունենա և ամենակարևորը սա է»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ մեզ նոր կուռքեր պետք չեն, այլ հարկավոր են ռեալ և տեսանելի փոփոխություններ։

«Պետք է սկսել մեր երկրում արդարության վերականգնումից»,-նկատեց պատգամավորը։

Հարցին՝ կոալիցիա կկազմե՞ք ձևավորվող նոր իշխանության հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Այդ մասով քննարկումներ կլինեն և առաջիկա օրերին ձեզ կտանք այդ հարցի պատասխանը․ ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային և մեր ժողովրդի թիկունքում որևէ բանակցություն չենք վարելու»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում