Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվել է անվստահության քվե հայտնել Նիկոլայ Ազարովի կառավարությանը, որը կհանգեցներ նախարարների կաբինետի հրաժարականին:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ընդդիմության առաջարկած համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել միայն 186 խորհրդարանական՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն:
Անցած շաբաթ Ուկրաինայի երեք ընդդիմադիր կուսակցություններ Ռադայում նախագիծ են ներկայացրել, ըստ որի՝ առաջարկվում է պատասխանատվության ենթարկել նախարարների կաբինետին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու որոշման կապակցությամբ:
Ընդդիմության կարծիքով՝ կառավարության հրաժարականի համար հիմք է հանդիսանում Կիևի կենտրոնում «եվրամայդան»-ը ուժով ցրելը:









































