ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Իրանի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու ծրագրեր ունի։ Սենատի ասինգավորման կոմիտեի լսումներում նման հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ տվյալ ծրագիրը պահպանվում է Թեհրանի՝ «Մա՛հ Ամերիկային» սպառնալիքների պատճառով։ Զինծառայողները նաև դրանք պարբերաբար թարմացնում են։
Մեթիսը հավելել է, որ գերատեսչությունը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից դուրս գալու հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման հարցում չի անի։
Մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարել է ՀՀԳԾ-ից դուրս գալու մասին։









































