Met Gala–ի կարմիր գորգի վրա բոլոր աստղերն ուզում են հնարավորինս ավելի վառ և անսովոր տեսք ունենալ՝ ընտրելով ամենահամարձակ հագուստները։
Ինչ որ մեկն աչքի է ընկնում էքստրավագանտությամբ, մյուսը՝ գույների և ձևի անսովոր համադրությամբ, իսկ մեկ ուրիշին պարզ զգեստն էլ բավարար է։ Եվ այդ դեպքը հաստատ վերաբերում է Քիմ Քարդաշյանին։

Այսպես, այս տարի Met Gala-ին աստղը հայտնվել է Versace–ի՝ պարզ ձևվածքով, խորը դեկոլտեով, մարմինը պիրկ գրկող շորով։ Ամեն դեպքում, դա չէր խանգարել, որ Քիմը վառ տեսք ունենար։
Ոսկեգույն փուլերի շնորհիվ աստղը փայլում էր կարմիր գորգի վրա բառի ամենաուղիղ իմաստով, իսկ խորը դեկոլտեն ոչ ոքի անտարբեր չէր թողնում։
Հայտնի է, որ հատուկ այս միջոցառման համար Քիմը հատուկ սննդակարգի է հետևել և մարզասրահ է հաճախել։ Արդյունքում, կարմիր գորգի վրա նա զգալիորեն նիհարած տեսք է ունեցել։










































