Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված նախօրեին կայացած հասարակական ակցիաները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բնական է համարում և գտնում է, որ դրանք բաց հասարակությանը բնորոշ են: Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Ռուսաստանի նախագահի այցին ընդառաջ և այցին զուգահեռ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին`Վիգեն Սարգսյանը մասնավորապես ասել է.
«Եվ ներքին, և արտաքին քաղաքականության ոլորտում ցանկացած որոշում, քայլ, հանդիպում որևէ հասարակության մեջ, եթե դա տոտալիտար փակ հասարակություն չէ, պետք է առաջացնի բազմակարծություն: Այսինքն` պետք է լինեն մարդիկ, ովքեր ավելի կնախընտրեն, որ Հայաստան ժամանի մեկ այլ երկրի նախագահ, պետք է լինեն մարդիկ, որ պետք է համարեն, որ Մաքսային միության անդամակցելու ձգտումը, որոշումը սխալ է, և դրա փոխարեն պետք էր մեկ այլ որոշում կայացնել: Հենց դրանով է հանրային իշխանությունը և պետական կառավարման համակարգը քաղաքականացվում»:
Մանրամասները՝ Panorama.am-ում









































