Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

«Ռեֆորմ բառը սարսափելի չարաշահում եք». Արծվիկ Մինասյան

Պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նախագծի քննարկումն ԱԺ-ում իրականացվում է այն պահին, երբ դրսում հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում վերոնշյալ նախագծի դեմ՝ այսօր ԱԺ նիստում այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ինքը շատ կցանկանար, որ խորհրդարանում հնչած խոսքերը, հատկապես՝ քաղաքական մեծամասնության, լինեին ավելի իմաստալի, նպատակային ու քաղաքացիներին ճշմարտությունը փոխանցող:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կոռեկտության կոչին՝ Մինասյանը նշեց, որ կցանկանար դրան առաջին հերթին հետևեն քաղաքական մեծամասնության առանձին պատգամավորներ, ովքեր տեղի-անտեղի վիրավորում են թե ընդդիմադիր քաղաքական ուժին և թե ընդդիմախոս քաղաքացիներին, որովհետև այդ ձևով չէ, որ հնարավոր է իրական քննարկում կազմակերպել:

Խնդրո առարկայի մասին խոսելով՝ Մինասյանը նշեց, որ «ռեֆորմ» բառը սարսափելի չարաշահում են. երբ իրենք խոսում են ռեֆորմի բացասական դրսևորումների մասին, ամենևին խոսքն ամբողջ ռեֆորմի մասին չէ, խոսքը ռեֆորմի պարտադիր կուտակային բաղադրիչի մասին է:

«Երբ որոշ ժամանակ առաջ Վահան Հովհաննիսյանը օրինակ էր բերում, այդ օրինակը հենց այս դեպքի համար է. մսավաճառին երբ ասում ես՝ 5 կգ փափուկ միս եմ ուզում, 2 կգ փափուկ է տալիս, 3 կգ-ի դիմաց էլ ոսկոր է մտցնում, ասում` առ միսդ, գնա: Սա նույն բանն է»,- նշեց Մինասյանը` հավելելով, որ չի կարելի ռեֆորմ բառը չարաշահել:

Պատգամավորը համոզված է՝ յուրաքանչյուր բարեփոխում իր ժամանակն ունի, և այս ռեֆորմը չէր կարող իրականություն դառնալ՝ ինչպես 1990-ական թվականներին, այնպես էլ հիմա:

Ըստ ՀՅԴ անդամի՝ երկրները, որոնք գնացել են ռեֆորմի ճանապարհով, հաշվի են առել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Բայց մենք այսօր, երբ ունենք 35%-անոց աղքատություն, գործազուրկների 300.000-անոց բանակ, մեկ միլիոն երկու հարյուր հազար զբաղվածների մեջ ընդամենը սոցիալական վճար կատարող 400.000 անձ, այսպիսի բեռ չենք կարող դնել մեր քաղաքացիների ուսերին:

«Հասկանո՞ւմ եք դա, թե՞ չէ, այս մարդկանց մենք ասում ենք` դուք Հայաստանում այլևս անելիք չունեք, հեռացեք Հայաստանից: Եթե ցանկություն կա թոշակային ֆոնդի վճարողների թիվն ավելացնելու, ապա պետք է աշխատատեղեր ստեղծել, տնտեսության մրցունակությունը բարձրացնել, ՀՆԱ-ի ցուցանիշը մեկ անձի հաշվով ավելացնել, աշխատավարձի քաղաքականություն իրականացնել, այլ ոչ թե գումարները հավաքել քաղաքացիներից և տալ մասնավորին»,- ասաց նա:

Մինասյանը հիշեցրեց՝ «Արմավիան» պետք է իրականացներ պետական տուրքերի ու հարկերի փոխանցումը պետբյուջե, տվեցին այդ իրավասությունը «Արմավիային», և արդյունքում՝ 18 միլիարդ դոլարի կորուստ պետբյուջեում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ո՞վ է երաշխավորում, որ վաղը կենսաթոշակային ֆոնդերի գումարները չեն արժանանա նույն ճակատագրին, ուստի այս պայմաններում նման քայլ անելը նշանակում է քաղաքացիների եկամուտների նկատմամբ ոտնձգություն:

Մինասյանն ընդգծեց՝ այս նախագիծը դիմության ու ընդդիմության պայքար չէ, այլ Հայաստանի քաղաքացու տարրական իրավունքների շուրջ բանավեճ: Նա խնդրեց, որպեսզի քվեարկության ժամանակ ևս մեկ անգամ իրենք իրենց հարցնեն`արդյոք սերունդների առջև ազնի՞վ են լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում