Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը մայիսի 14-ին կհանդիպի Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գործընկերների, ինչպես նաև Իրանի ներկայացուցչի հետ, հաղորդում է AFP-ն։
Նախարարը հայտարարել է, որ հանդիպման թեմա կդառնա միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը։
«Իրանը պետք է վճռական լինի գործարքից դուրս չգալու հարցում՝ տնտեսական շահերի փոխարեն, որոնք եվրոպացիները փորձում են պահպանել նրա համար»,-ասել է Լե Դրիանը։
Հիշեցնենք․ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային գործարքից դուրս գալու և երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։









































