ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է տղամարդը, որը փորձել է ողջ-ողջ այրել մանկապիղծներին, հաղորդում են ԶԼՄ-ները։
Բերման ենթարկվելուց հետո Ժորժե Պորտե Սիերան ոստիկաններին ասել է, որ ցանկացել է «բոլոր մանկապիղծներին խորովել և սպանել»։
Վկաների խոսքով՝ տղամարդը Friendly Village Inn մոթել է ներխուժել՝ բղավելով․ «Ես կսպանեմ քեզ, մանկապի՛ղծ»։ Նա սենյակի մուտքի մոտ բենզին է լցրել, իսկ ձեռքում վառվող ծխախոտ կար։
Սիրեայի խոսքով՝ ինքը գործն ավարտին չի հասցրել, քանի որ ոստիկանները շուտ են եկել դեպքի վայր։ Հայտնի չէ՝ արդյո՞ք միջադեպի հետևանքով որևէ մեկը տուժել է։









































