Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Մաքսային խստացումներ՝ ի շահ Սամվել Ալեքսանյանի և Սեդրակ Քոչարյանի

Այն, որ իշխանությունները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար ստեղծել են բոլոր պայմանները՝ աճելու և բարգավաճելու համար, կասկածից վեր է: Միայն վերջին իրադարձությունները՝ կապված Փակ շուկայի հետ, ցրեցին բոլոր կասկածները: Ավելին՝ դրանից հետո նոր տարածք հատկացվեց Ալեքսանյանին՝ նոր «Սիթի» բացելու համար: Սնանկացան ու փակվեցին «Սթար» սուպերմարկետները, փոխարենը Ալեքսանյանը սկսեց բացել նոր «Երևան սիթի»-ներ:

Ամրապնդելով դիրքերը սուպերմարկետների բիզնեսում՝ Սամվել Ալեքսանյանը որոշել է նաև ամրապնդել դիրքերը մեկ այլ բիզնես-դաշտում: Խոսքը բջջային հեռախոսների ներկրման մասին է: Այն, որ Ալեքսանյանը ներգրավված է այդ բիզնեսում, փաստել են նաև արտերկրյա լրատվամիջոցները: Ալեքսանյանը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի բիզնես-գործընկերն է Հայաստան բջջային հեռախոսներ ներկրելու գործում: Իսկ ավելի ուշ, երբ կրտսեր Քոչարյանի հետաքրքրությունները նվազեցին հեռախոսների ներկրման հանդեպ, Ալեքսանյանն ավելի ակտիվացավ:

Այժմ նա փորձում է ամբողջությամբ մենաշնորհել դաշտը՝ արգելելով քաղաքացիներին իրենց հետ դրսից հեռախոս բերել: Մասնավորապես, վերջին շրջանում հստակ հրահանգ է իջեցվել, և մաքսային անցակետերում աշխատողներին արգելվել է թույլատրել «անցկացնել» նույնիսկ մեկ հեռախոս (տուփով), որը քաղաքացիները իրենց հետ բերում են արտերկրից:

Մաքսային անցակետում աշխատողներց ոմանք մեզ պատմեցին, որ ուժեղացված հսկողություն է սահմանվել հատկապես հեռախոսների ներկրման վրա, և դա բացատրեցին հենց վերը նշված հանգամանքով՝ «խփում է Լֆիկի բիզնեսին»: Ստացվում է, որ մարդիկ անգամ իրենց բարեկամին չեն կարող նվեր բերել. եթե հեռախոսը տուփով է, ապա այն առգրավվում է՝ ասացին նրանք:

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ մաքսային անցակետերում աշխատող մի քանի անձ արդեն պատասխանատվության են ենթարկվել հեռախոսների անցկացումը թույլ տալու համար: Ճիշտ է, դա օրենքի պահանջ է, և ոչ ոք չի խրախուսում մաքսանենգությունը, բայց երբ այն իրականացվում է մենաշնորհը խրախուսելու հատուկ նպատակով՝ Ալեքսանյանի և Քոչարյանի բիզնեսը ծաղկեցնելու համար, արդեն զավեշտալի է դառնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում