Իսրայելի պաշտպանության բանակը հրամայել է տեղի իշխանություններին ռմբապաստարաններ պատրաստել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զինվորականները «Սիրիայում իրանական ուժերի անոմալ ակտիվություն» են գրանցել։

Իսրայելական զինվորականները նաև բարձրացրել են հարձակման պատրաստվածության մակարդակը և երկրի հյուսիսային մասում ՀՕՊ ուժեր են տեղակայել,– գրում է The Times of Israel պարբերականը։

«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է տարբեր սցենարների և նախազգուշացնում է, որ Իսրայելի դեմ ցանկացած գործողություն կատաղի դիմադրության կհանդիպի»,– ՑԱԽԱԼ–ի հայտարարությունն է մեջբերում The Times of Israel–ը։









































