ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ատոմային ռումբի հնարավոր ստեղծումը սպառնալիքի տակ կդնի Իրանում գոյություն ունեցող քաղաքական ռեժիմը։
Համապատասխան հայտարարությունը ամերիկյան առաջնորդն արել է մայիսի 8-ին, Սպիտակ տանը՝ հատուկ ուղերձով։
«Տեսականորեն, այսպես կոչված իրանական համաձայնագիրը պետք է պաշտպաներ Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին՝ իրանական միջուկային ռումբի անմտությունից. զենք, որը միայն սպառնալիքի տակ կդնի իրանական ռեժիմին»,– ասել է Թրամփը։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս են գալիս Թեհրանի հետ միջուկային գործարքից, ինչպես նաև խոստացել է վերականգնել իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները։








































