Wednesday, 01 07 2026
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Դուք հո խուլիգան չե՞ք. Հրանտ Բագրատյանը՝ «ՀայՌուսգազարդը» ռուսներին հանձնելու մասին

Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է

«Դատելով մամուլից՝ Հայաստանը Ռուսաստանին է հանձնել (վաճառել, տրամադրել) «ՀայՌուսգազարդ»-ի մնացած 20%-ը։ «ՀայՌուսգազարդ»-ը բորսայում չի սակարկվում (ՀՀ իշխանությունններն այդպես էլ թույլ չտվեցին, որ Հայաստանում բորսա լինի)։ Դրա գինը հայտնի չէ։ Բայց մենք գիտենք, որ նման կարգի ընկերությունների գինը նվազագույնը մեկ տարվա վաճառքի ծավալը բազմապատկած 3 է։ Այսինքն, «ՀայՌուսգազարդի» գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ։ Եվ ուրեմն դրա 20%-ը 240 մլն դոլար է։ Հիմա սա վաճառե՞լ ենք, տվե՞լ ենք, սվո՞պ ենք արել։ Ներեցեք, պարոնայք հայ իշխանավորներ, դուք հո խուլիգան չե՞ք։ Բարի եղեք պաշտոնական հաղորդագրություն տրամադրել։ Ի վերջո հսկայական հանրային գույք է օտարվել։

Այնուհետև, ըստ պ-ն Ա.Միլլերի (ռուսական «Գազպրոմի» ղեկավար-խմբ) այդ գործարքից հետո Հայաստանը ՌԴ-ից հետայսու գազը կստանա Ռուսաստանի ներքին գներով։ Սա վերը նշված 240 մլն դոլարի դիմա՞ց։ Ո՞րն է ՌԴ ներքին գինը։ Օրինակ, Սարատովի Գազպրոմը գազը վաճառում է (վերջին գները) բնակչությանը. գազօջախի համար 7.6 հազար ռուբլի 1 խմ-դիմաց (227 դոլար), իսկ ջեռուցման համար 4.24 հազար ռուբլի 1 խմ-ի դիմաց (127 դոլար)։ Ռոստովի մարզում գազը վաճառվում է 125 դոլարով, Մոսկվայում ավելի էժան է։ Հայաստանում բնակչությանը վաճառվող գազի գինը 391 դոլար է՝ 3.1 անգամ ավելի թանկ (ի դեպ մեզ մոտ այն ավելի թանկ է, քան Ուկրաինայում էլի 3 անգամ)։

Հիմա ի՞նչ է այդ ներքին գին ասվածը։ Դա այն գինն է, որով «ՀայՌուսգազարդը» գազը ստանալու է «Գազպրոմ»-ի՞ց։ Ներեցեք դա ոչինչ չի փոխում։ «ՀայՌուսգազարդը» հիմա էլ թանկ չի ստանում (189 դոլար)։ Բայց վերջնական գինը սահմանում է եվրոպականից էլ թանկ։ Եվ հետո, եթե մենք ներքին գնով ենք ստանալու (ի վերջո ճշտեցին, որ ներքին գին ասելով նկատի ունեն 189 դոլարը), ապա ինչո՞ւ այն ավելի էժան չէ, քան Ռուսաստանինը։ Չէ՞ որ արտահանելուց ԱԱՀ-ը հանվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում