Partnership for a New American Economy կազմակերպությունը, որը պայքարում է ներգաղթի հետ կապված ամերիկյան օրենսդրության ազատականացման համար, այսօր հրապարակել է այլընտրանքային The New American Fortune–500 վարկանիշը, համաձայն որի՝ 2010 թ. ամերիկյան Fortune ամսագրում հայտնված լավագույն ընկերություններից 40%-ը հիմնադրվել են ներգաղթյալների կամ նրանց երեխաների կողմից:
Նշվում է, որ Fortune ամսագրում բերված ընկերություններից 90-ը ստեղծվել է ներգաղթյալների կողմից, իսկ 114-ը` նրանց երեխաների: Այդ կորպորացիաները համաշխարհային տնտեսության համար ապահովել են 10 մլն աշխատատեղ, իսկ նրանց ընդհանուր եկամուտը ավելին է, քան որևէ այլ երկրի ՀՆԱ-ն՝ բացի Չինաստանից և Ճապոնիայից, 4.2 տրլն դոլար:
Օրինակ՝ աշխարհի 10 ամենաազդեցիկ ապրանքանիշներից 7-ը հիմնվել են եկվորների կողմից, որոնք են Apple, Google, AT&T, Budweiser, Colgate, eBay, General Electric, IBM և McDonald’s ապրանքանիշները: