Ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիան ու ՖԻՖԱ-ն հրապարակել են այն 5 դարպասապահների անունները, ովքեր հավակնում են 2013 թվականի աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը:
Դրան կարող են արժանանալ Ջիանլուիջի Բուֆոնը (Իտալիա, «Յուվենթուս»), Վիկտոր Վալդեսը (Իսպանիա, «Բարսելոնա»), Իկեր Կասիլյասը (Իսպանիա, «Ռեալ Մադրիդ»), Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա»), ու Պետր Չեխը (Չեխիա, «Չելսի»):
Հաղթողի անունը հայտնի կդառնա 2014 թվականի հունվարի 13-ին` «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:





































