ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը մոտ ժամանակներս դրված չէ, սակայն դուռն ապագայում Ուկրաինայի հետ գործընկերության համար բաց է մնում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլ դե Հանսենը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել նոյեմբերի 21-ից հետո, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու մասին:









































