ԱՄՆ-ում 34-ամյա Դևիդ Կվյատկովսկին մեղադրվում է երեք նահանգներում հիվանդներին հեպատիտ C-ով վարակելու 14 դեպքերի մեջ: Նախկին բուժաշխատողին սպառնում է 30-40 տարվա ազատազրկում: Նա արդեն ընդունել է իր մեղքը, մոտակա օրերին դատարանը կկայացնի համապատասխան վճիռ՝ հաղորդում է Russia Today-ը:
Կվյատկովսկին, որի մոտ ևս ախտորոշվել է հեպատիտ C, սկսել է Նյու Հեմփշիրի հիվանդանոցում աշխատել 2011թ. ապրիլին: Մինչ այդ նրան մի քանի անգամ հեռացրել էին աշխատանքից թմրանյութեր օգտագործելու և այլ կլինիկաներից գողություն անելու կասկածանքով: Ընդհանուր առմամբ նա հասցրել է աշխատել ԱՄՆ-ի 18 հիվանդանոցներում:
Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը պարբերաբար գողացել է ցավազրկող դեղորայքով ներարկիչներ, ներարկել է ինքն իրեն, այնուհետև վարակված ներարկիչների մեջ ֆիզիոլոգիական լուծույթ է լցրել և վերադարձրել է դրանք:
Կվյատկովսկին վարակել է ավելի քան 40 մարդու երկրի տարբեր հիվանդանոցներում, որոնցից երկուսը մահացել են:










































